Մելքումյան. Հնարավոր է ԲՀԿ-ն Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու կոչ անի

Մելքումյան. Հնարավոր է  ԲՀԿ-ն  Ծառուկյանին՝ քաղաքականություն վերադառնալու կոչ անի

PanARMENIAN.Net - Առաջիկայում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում հնարավոր է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի:

«Որևէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Խորհրդի նիստը փակ է լինելու: Ես չեմ բացառում, որ նաև այդ հարցը կարծարծվի: Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, և այս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ խորհրդրանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Մելքումյանը բացառել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք կուսակցության քաղխորհրդի նիստում կքննարկվի ԲՀԿ ղեկավար կազմի փոփոխությունը:

Հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններում պարտության դեպքում կուսակցությունը շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում, թե վերստին կհռչակվի այլընտրանքային ուժ, Մելքումյանը, խուսափելով «ընդդիմադիր» բառից, պատասխանել է․ - «Հիմա դեռ վաղ է: Դրա մասին էսօր խոսելը ռեալ չի: Ես անկեղծ ասեմ․․․Հաղթանակի դեպքում էլ, նայած ինչ չափի հաղթանակ ես տանում»:

Հոկտեմբերի 24-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք կոչ են արել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն:

Կարդացեք նաև՝ Խոսնակ. Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնել ցանկացողներ, իզուր ժամանակ մի ծախսեք

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---