Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է հանդիսանում ԱԳԳԾ իրագործման համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում, որոնք նախատեսված են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է հանդիսանում դրա համար:



«Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության բարեփոխման բնագավառում հանդիսանում է ԱԳԳԾ-ի չորս հիմնական կետերից մեկը: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին ռազմավարական պաշտպանական ուսմունքի մշակման եւ օգտագործման հարցում, այդ թվում, պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության իրագործման, քաղաքացիների ներգրավման, ինչպես նաեւ բյուջեի կազմման մեջ: ՆԱՏՕ-ն նաեւ կշարունակի քաղաքական համագործակցությունը: Մենք հաճույքով նշել ենք Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը եւ սպասում ենք, որ հաջորդ ընտրություններին երկրում եւս առաջընթաց կգրանցվի»,- ընդգծել է Դաշինքի հատուկ ներկայացուցիչը:



Սիմոնսի խոսքերով, ՆԱՏՕ-ի աջակցությամբ Երեւանում Ճգնաժամային կենտրոն է ստեղծվել` արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: «Շատ կարեւոր է նաեւ ԱԳԳԾ ծրագրի ինստիտուցիոնալ պահը, որի շրջանակներում ծրագրվում է միջգերատեսչական կառույց ստեղծել»,- ասել է Ռոբերտ Սիմոնսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---