Եգիպտոսում ավելի քան 7000-ամյա անհայտ քաղաք են պեղել

Եգիպտոսում ավելի քան 7000-ամյա անհայտ քաղաք են պեղել

PanARMENIAN.Net - Հնագետները Եգիպտոսում հին քաղաք են պեղել` ավելի քան 7000 տարեկան: Հին քաղաքում կան պահպանված շինություններ, հայտնաբերվել են մետաղից և քարից պատրաստված գործիքներ: Պեղումների վայրում հայտնաբերվել են կենցաղային և խոհանոցային իրեր, հսկայական դամբարաններ:

Քաղաքը գտնվում է Նեղոսի ափին, Աբիդոսում գտնվող փարավոն Սեթի Առաջինի տաճարից ոչ հեռու: Աբիդոսը մայրաքաղաք է եղել Եգիպտական թագավորության վաղ շրջանում:

Ըստ փորձագետների, հայտնաբերված 15 դամբարանները վկայում են հանգուցյալների բարձր սոցիալական կարգավիճակի մասին: Դրանցից մի քանիսը չափերով գերազանցում են նույնիսկ հարևանությամբ գտնվող փարավոնների դամբարանները:

Համարվում է, որ քաղաքում ապրել են բարձրաստիճան պաշտոնյաներ և դամբարանների շինարարները: Ծաղկուն շրջանը դասվում է Հին Եգիպտոսի վաղ դարաշրջանին:

Ըստ պատմաբանների, քաղաքը թվագրվում է 5316թ. մ.թ.ա:

Փորձագետները հուսով են, որ հին քաղաքի պեղումը խթան կհանդիսանա Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտի վերականգնման համար, որն անկում է ապրում 2011-ից ի վեր, երբ տապալվեց Հոսնի Մուբարաքի իշխանությունը, որին հաջորդեց անկայունության ու ցնցումների շրջանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---