Քլինթոնը 2 մլն քվեով առաջ է Թրամփից

Քլինթոնը 2 մլն քվեով առաջ է Թրամփից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի հավաքած ձայների տարբերությունն աճել է: Նոյեմբերի 24-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 64 378 366 մարդ, Թրամփի օգտին 2 միլիոնով պակաս` 62 300 094: Այդպիսին են The Cook Political Report պարբերականի տվյալները:

Քվեների ընդհանուր քանակի հաշվարկը շարունակվում է, արդյունքները կարող են ավելի փոփոխվել: Նոյեմբերի 16-ի տվյալներով Քլինթոնը գերազանցում էր Թրամփին 1 միլիոն ձայնով, հայտնում է Deutsche Welle-ն:

ՏՏ ոլորտի մի շարք փորձագետներ կասկածներ են հայտնել առանցքային նահագներում` Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքների իսկության վերաբերյալ: Մասնագետները խորհուրդ են տվել Քլինթոնին դատարն դիմել` ձայների վերահաշվարկ պահանջելով այդ նահանգներում: Նրանք եկել են այն եզրակացության, որ ընտրությունների արդյունքներն այդ նահանգներում կարող են կեղծված լինել: Էլեկտրոնային քվեարկության մանիպուլացիայի ակնհայտ ապացույցներ չեն հայտնաբերվել, սակայն փորձագետները կարծում են, որ վիճակագրության մեջ հայտնաբերված ակնհայտ տարբերությունը պետք է ավելի մանրակրկիտ հետազոտվի:

Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքները սկզբունքային նշանակություն ունեն նախագին ընտրելու հարցում: Չնայած դեմոկրատների թեկնածուի օգտին տված ավելի շատ քվեներին` հանրապետական Թրամփը կարողացավ հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրությունների անուղղակի համակարգի շնորհիվ, երբ բնակչությունը քվեարկում է ընտրիչների օգտին, որոնք սատարում են նախագահի պաշտոնին հավակնող այս կամ այն թեկնածուին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---