Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ում ռեկորդային 38 կետով

Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ում ռեկորդային 38 կետով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի հերթական վարկանիշում նոյեմբերի 11-ին ԱԱ-2018-ի որակավորման փուլի հերթական խաղում հաղթանակի շնորհիվ: Հայաստանը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ում ռեկորդային 38 կետով: Այսպիսով, Հայաստանը ՖԻՖԱ պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային «թռիչք է» արձանագրել` 125-րդ հորիզոնականից տեղափոխվելով 87-րդ հորիզոնական:

Լավագույն առաջընթացող թիմերի թվում են նաև Իսրայելի և Թաիթիի հավաքականները, որոնք բարելավել են դիրքերը 15 և 23 կետով համապատասխանաբար:

Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտվելիս կարողացել էր 3-2 հաշվով հաղթել խմբի առաջատար Չերնոգորիային: Հաղթանակի շնորհիվ ազգային ընտրանին առաջ անցավ խմբում Ղազախստանից և այժմ գրավում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---