Ադանայում պայթյունից վիրավորվածների թիվը հասել է 31-ի

Ադանայում պայթյունից վիրավորվածների թիվը հասել է 31-ի

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 31-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA վրա հղումով:

Ականապատ մեքենան պայթել է Ադանայի վարչական շենքի մոտ Երևանի ժամանակով 09:05-ին: Նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հայտարարել էր 2 զոհի և 165 վիրավորի մասին: Զոհերը վարչակազմի աշխատակիցներն են:

Ահաբեկչությունը կատարելու մեջ կին է կասկածվում, որը կայանել է ավտոմեքենան վարչական շենքի մոտի բաց ավտոկայանատեղիում: Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիից նրա հեռանալուց 15 րոպե անց: Պահակները ձերբակալվել են:

Վերջին շրջանում պայթյունները հաճախակի են դարձել Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, որի հետևանքով լինում են զոհեր և վիրավորներ, իշխանությունները հիմնականում մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին:

Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքում նոյեմբերի 10-ին պայթյուն է որոտացել` տեղի վարչական շենքի մոտ: Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---