Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը. Ի՞նչ է անում կառավարությունը

Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը. Ի՞նչ է անում կառավարությունը

PanARMENIAN.Net - Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները:

Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ ազգայնականների կողմից սև «ծաղկեպսակներ» տեղադրելու դեպքն էր:

Ermenihaber.am-ը գրում է, որ հայ պատգամավորը շեշտել է՝ իրենց ֆեյսբուքյան էջում նշյալ գործողության լուսանկարները զետեղած և «Մի գիշեր անսպասելի կերպով կգանք» գրությունը թողած «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթի և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարի նկատմամբ դատական գործ էր հարուցվել, սակայն վերջիններս արդարացվել են դատարանի կողմից:

Փայլանն շեշտել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում 3 անգամ հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններ են արվել: Նա անդրադարձել է նաև Հաթայ նահանգում հրեական գերազմանատան ու Ադըյամանում ասորական գերեզմանատան պղծմանն ու ավերմանը:

Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման:

Վերը թվարկածից հետո Փայլանը Թուրքիայի կառավարության ղեկավարին ուղղել է հետևյալ 3 հարցը.

1. Ձեր կառավարությունը աշխատանք տանու՞մ է փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա կատարվող ու անպատիժ մնացող հանցագործությունները կանխելու ուղղությամբ:

2. Արդյո՞ք կառավարությունը վտանգի տակ գտնվող փոքրամասնությունների հիմնարկությունները կամ շինությունները պաշտպանելու նպատակով հատուկ միջոցներ է ձեռք առնում:

3. Ազգային հետախուզական ծառայությունը փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրդապատճառներով կատարված հանցագործությունների վերաբերյալ որևէ հետաքննություն իրականացնու՞մ է:

Նոյեմբերի սկզբին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի մեկ այլ հայ պատգամավոր՝ Սելինա Դողանը, բարձրացրել է Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---