Գրոսմայստեր Սամուել Սևյանը 2-րդն է Տեխասի համալսարանի բաց առաջնությունում

Գրոսմայստեր Սամուել Սևյանը 2-րդն է Տեխասի համալսարանի բաց առաջնությունում

PanARMENIAN.Net - Ամերիկահայ շախմատիստ, 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել Դալլասի Տեխասի համալսարանի շախմատի բաց առաջնությունում:

Մրցաշարին մասնակցել են 19 երկրի 50 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր:

Նոյեմբերի 24-ին կայացած 9-րդ տուրում Սամուել Սևյանը սևերով հաղթել է պարագվայցի Գիլերմո Վասկեսին, վաստակել 7 միավոր և հավասարվել մրցաշարի միանձնյա առաջատար Ջեֆրի Սյուին:

Լրացուցիչ հաշվարկներով նա ճանաչվել է 2-րդը, քանի որ Ջեֆրի Սյուի հետ խաղում պարտություն է կրել, գրում է Ա1+-ը:

Սամուել Սևյանը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում 2014-ին (ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր): Համեմատության համար` Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19:

Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---