Մոուրինյո. Մխիթարյանն իսկապես լավ խաղաց` նա տեխնիկապես շատ ուժեղ է, խաղը լավ է ընկալում25 նոյեմբերի 2016 - 10:32 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» (4:0) հետ կայացած հանդիպումից հետո բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: Պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստն այժմ նման խաղ պետք է ցուցադրի նաև Պրեմիեր լիգայում, հայտնում է Panorama.am-ը: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ «Ֆեյենորդին» հաղթել է 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Պրեմիեր լիգան բոլորովին այլ մակարդակ ունի, սակայն այժմ Մխիթարյանն ավելի վստահ հանդես կգա: Այսպիսի խաղը իրավունք է տալիս հավատալ, որ մյուս մրցավեճերում ևս Հենրիխը վստահ հանդես կգա: Ինչ վերաբերում է նրա խաղային որակներին, ապա մենք գիտենք, թե ինչի համար ենք ձեռք բերել նրան: Գիտենք, որ նա տեխնիկապես շատ ուժեղ, ինտելեկտուալ, խաղը լավ կարդացող ֆուտբոլիստ է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել, որովհետև Մխիթարյանն իսկապես լավ խաղաց»,- ասել է Մոուրինյոն: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000): Ինչպես գրել է BBC-ին, Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում հիանալի արդյունավետությամբ աչքի ընկած «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո ընդգծել է, որ հաճելի էր լինել թիմի մեկնարային կազմում, հայտնում է Panorama.am-ը: «Մեծ ոգևորությամբ կրկին դուրս եկա խաղադաշտ, հաճելի էր մեկնարկային կազմում ընդգրկվելը: Փորձում եմ առավելագույնս օգնել թիմին: Այս խաղում մենք լավ արդյունք գրանցեցինք:Դժվար էր թիմի խաղին կողքից հետևելը, բայց պետք է համբերել և շարունակել աշխատել: Հուսով եմ` սա նոր սկիզբ է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Պապոյան. Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որ այստեղ մի քանի հազար ավել ցուցարար ունենային Ըստ նրա, նախկին նախագահների բանակցություններն ընդամենն այն մասին է եղել, թե երբ և ինչպես է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը |