25 նոյեմբերի 2016 - 11:59 AMT
Կարլսենի տուգանքը ասուլիսից հեռանալու համար կրկնակի կրճատվել է

Շախմատի գործող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի տուգանքը չեմպիոնի կոչման համար մրցաշարի 8-րդ պարտիայում կրած պարտությունից հետո հրավիրված ասուլիսից հեռանալու համար կկրճատվի: Ավելի վաղ հայտարարված պարգևավճարի 10 տոկոսի փոխարեն կգանձվի 5 տոկոսը: Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի, մամուլի քարտուղար Անաստասիու Կարլովիչը:

Այսպիսով, Կալսենը պետք է վճարի առնվազն 20.000 եվրո, գրում է Lenta.ru-ն Chess.com-ի վրա հղումով:

Նոյեմբերի լույս 22-ին կայացած 8 պարտիայում Կարյակինն առաջին անգամ հաղթեց Կարլսենին մրցաշարի մեկնարկից ի վեր: Նորվեգացին հրաժարվել է մասնակցել խաղի ավարտին կայացած և պարտադիր համարվող մամուլի ասուլիսին: Նա հեռացավ դահլիճից` չսպասելով ռուս գրոսմայստերին: Այդ արարքի համար նա տուգանվել էր պարգևավճարի 10 տոկոսի չափով: Դա առնվազն 40.000 եվրո է կազմում:

Ըստ Կարլովիչի, բողոքարկման կոմիտեն քննել է նորվեգացու գործը` երկու գործոն հաշվի առնելով. նման խախտումների բացակայությունն անցյալում, ինչպես նաև ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի միջնորդությունը: Իր հայտարարության մեջ Կարլսենը նշել էր, որ հիասթափված էր իր պարտությունից և «դա միակ պատճառն էր, որ դրդեց նրան հեռանալ ասուլիսից»: Ըստ նրա, նա չի ցանկացել վիրավորել լրագրողներին կամ հիասթափեցենլ երկրպագուներին:

Կարլսենը բողոքարկել էր տուգանքի մասին որոշումը նոյեմբերի 24-ին: Բողոքարկելու համար Կարլսենը ստիված էր 3000 եվրո վճարել:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցապայքարում 12 պարտիա է անցկացվելու: Հաղթողը պետք է հավաքի 6,5 միավոր: Հավասար հաշվի դեպքում նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք:

2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: