Կարլսենը հաղթել է Կարյակինին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում25 նոյեմբերի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը զիջել է նորվեգացի Մագնուս Կարլսենին շախմատի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի 10-րդ պարտիայում, հայտնում է Chempionat.com-ը: Շախմատի պարտիան տևել է 6 ժամ և ավարտվել է 75-րդ քայլում: Սև ֆիգուրներով խաղացող Կարյակինն ընդունել է պարտությունը: Խաղից հետո Կարյակինն ասել է, որ պարտվել է կոպիտ սխալի պատճառով: Ընդհանուր հաշիվը մրցաշարում 5:5 է: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Շախմատի աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա 12 պարտիայից հետո: 2016-ի մարտին Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը հաղթել էր Սերգեյ Կարյակինը և աշխարհի չեմպիոնի կոչումը Նյու Յորքում վիճարկելու հնարավորություն ստացել (14 հնարավորից հավաքել էր 8,5 միավոր): Իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |