25 նոյեմբերի 2016 - 11:46 AMT
€50.000 փոխհատուցում` մահացած զինվորի ընտանիքին. Մարդու իրավունքների եվրադատարանի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նոյեմբերի 24-ին ընդունված համապատասխան որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը պետք է 50.000 եվրո հատկացնի Մուրադյանների ընտանիքին։ Որոշումը կայացվել է ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով։

Հայցորդը՝ Սուրեն Մուրադյանի հայրը, պնդել է, որ, մասնավորապես, որ իր որդին մահացել է իր վերադաս 3 սպայի կողմից դաժան վերաբերմունքի հետևանքով, քանի որ նրան չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն: Նշվել է, որ ՀՀ իշխանությունները գործի պատշաճ քննություն չեն իրականացրել:

A1plus.am-ը գրում է, որ դատարանը համարել է, որ պատշաճ քննություն չի իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար և խախտվել են կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները։