25 նոյեմբերի 2016 - 13:40 AMT
Նոյեմբերի 26-30-ն առանց տեղումների եղանակ է լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այդ օրերի ցերեկները հասնելու է +6 աստիճանի: