Հայաստանի ցուցանիշն Ահաբեկչության գլոբալ վարկանիշում վատթարացել է

Հայաստանի ցուցանիշն Ահաբեկչության գլոբալ վարկանիշում վատթարացել է

PanARMENIAN.Net - 76 երկիր բարելավել է իր ցուցանիշները 2016-ի Ահաբեկչության գլոբալ վարկանիշում (The Global Terrorism Index), իսկ 53 երկիր, այդ թվում Հայաստանը, ավելի վատ ցուցանիշ է արձանագրել:

The Global Terrorism Index-ը համալիր հետազոտություն է ահաբեկչության ակտիվության վերաբերյալ աշխարհի 163 երկրում: Սա 4-րդ նմանատիպ վարկանիշն է: Հետազոտություններն ընդգրկում են 2000-2015թթ.:

Ըստ վարկանիշի գնահատվում է ահաբեկչական ակտիվության մակարդակը այս կամ այն երկրի ներսում 4 հիմնական ցուցիչով` ահաբեկչական միջադեպերի քանակը, զոհերի քանակը, տուժածների քանակը, նյութական վնասի քանակը: 2016-ի վարկանիշում Հայաստանն ունի 0.288 միավոր (լավագույնն է համարվում 0, վատագույն ցուցանիշը 10-ն է) և հայտնվել է 108-րդ տեղում` 8 կետով նահանջելով 2015-ի վարկանիշում իր դիրքից, երբ ընդամենը 0.115 միավոր ուներ:

Վրաստանը 87-րդն է, Ադրբեջանը` 106, Իրանը` 47, Թուրքիան` 14, ՌԴ-ն`30, ԱՄՆ-ն` 36` ավելի վատ ցուցանիշներ ունենալով, քան ՀՀ-ն: Իսկ Հայաստանից ավելի բարվոք վիճակում են Հյուսիսային Կորեան, Սլովակիան, Լիտվան և Շվեյցարիան:

Ահաբեկչության ամենաբարձր ազդեցության ցուցանիշ ունեն Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանն ու Սիրիան` այս երկրներին է բաժին ընկնում 2016-ի ահաբեկչության բոլոր դեպքերի 72 տոկոսը:

Ըստ զեկույցի, նյութական վնասն ահաբեկչությունից 2015-ին հասել է $89.6 մլրդ-ի, 15 տոկոսով նվազելով 2014-ի համեմատ:

2015-ին Հայաստանը գլխավորել է կայունության մակարդակով միջինից բարձր` ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշի 178 երկրի շարքում զբաղեցնելով 108–րդ տեղը:Ինդեքսի վերլուծությունն անցկացվում է պետության, այսպես կոչված, «թուլության» 12 չափանիշի հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում` սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական։ Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ ինդեքսը հաշվարկվում է 0–ից (կայունության ամենաբարձր աստիճան` առավելագույն ցածր ռիսկեր և սպառնալիքներ) մինչև 10 (կայունության նվազագույն աստիճան` առավելագույն ռիսկեր և սպառնալիքներ)` տասը հատվածի կիրառմամբ։ Ընդհանուր արդյունքը` բոլոր ցուցանիշների համագումարը, (առավելագույնը` 120 միավոր) որոշիչ է դառնում վարկանիշը կազմելիս։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---