Վարկավորման նոր առաջարկներ Ամերիաբանկից. Ցածր տոկոսադրույքներ, արտոնյալ պայմաններ

Վարկավորման նոր առաջարկներ Ամերիաբանկից. Ցածր տոկոսադրույքներ, արտոնյալ պայմաններ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս վարկավորման նոր առաջարկներով՝ կարևորելով բիզնեսի կայունությունն ու զարգացման պոտենցիալը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար վարկավորման բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

«Ամերիաբանկը միշտ մնում է ամենաակտիվ խաղացողը վարկային շուկայում: Շարունակելով ակտիվ վարկավորման մեր ավանդույթը՝ Հայաստանի տնտեսական ոչ այնքան բարենպաստ պայմաններում փորձում ենք մեր հաճախորդների համար որոշակի չափով իջեցնել տոկոսադրույքները, ինչը թույլ կտա ավելի լավ զարգացնել բիզնեսը, իսկ վարկերն ավելի մատչելի դարձնել: Այս առումով կան հետաքրքիր առաջարկներ», - ասաց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Գասպարյանն իր հերթին նշեց, որ տնտեսական աճի համեստ տեմպերի պայմաններում այնուամենայնիվ բանկը շարունակելու է ակտիվ վարկավորումը:

«2016-ի ընթացքում մենք ունենք պորտֆելի 35 տոկոսի աճ, կանխատեսում ենք շարունակել այս տեմպերը և մեծացնել պորտֆելի չափը: 410 մլրդ դրամի վարկային պորտֆել ունենք այսօրվա դրությամբ, ինչը ցույց է տալիս ծառայությունների որակը, մոտեցումը: Նոր նախաձեռնություններ ունենք, շուկայի համար նոր մոտեցումներով», - ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով, նոր առաջարկներից մեկը հիմնական պայմանագրի և ֆինանսական սահմանաչափի գաղափարն է. «եթե մինչև այժմ հաճախորդը գույքի գրավով յուրաքանչյուր վարկի համար պետք է կնքեր պայմանագիր, նոտարով վավերացներ, կադաստրում գրանցվեր, ապա հիմա հնարավորություն կտանք կնքել մեկ հիմնական պայմանագիր գրավով, դրա ներքո կհաստատվի ֆինանասական սահմանաչափ, և հաճախորդը մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենա օգտվել բանկի տարբեր ծառայություններից առանց վարկունակության լրացուցիչ գնահատման, առանց նոտարական գրասենյակում կամ կադաստրում ձևակերպումների:

Այսինքն գործընթացը հաճախորդի համար ավելի հարմար է դառնում, կարծում ենք՝ դրա հիման վրա հնարավորություն կլինի վարկային ծավալներն ավելացնել»:

Գասպարյանը նկատեց, որ համեմատաբար փոքր վարկերի պարագայում վարկունակության ստանդարտ գնահատում չի իրականացվելու, գործընթացը պարզեցվելու է:

Այսպիսով, բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների համար Բանկը սահմանել է հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում կտրամադրվի վարկ` հատուկ պայմաններով և պարզեցված ընթացակարգով: Ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ վարկ` մի շարք առավելություններով, մասնավորապես` վարկը տրամադրվում է Բանկում գործող տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով, իսկ վարկի գումարը կարող է հասնել մինչև 1 մլրդ ՀՀ դրամի: Ավելին` գույքի գնահատման և նոտարական վավերացման ծախսերը կատարվում են Բանկի կողմից:

Ամերիաբանկն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափ, որն անշարժ գույքի լիկվիդային արժեքի և վարկունակության ցուցանիշների հիման վրա հաստատված սահմանաչափ է, և որի ներքո հնարավոր է ստանալ վարկ, վարկային գիծ և օվերդրաֆտ` առանց Բանկի կողմից հետագա լրացուցիչ ուսումնասիրության:

Վարկային սահմանաչափը կարող է տրամադրվել նաև առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի իրացվելի արժեքի մինչև 30%-չափով, իսկ վարկունակությունը գնահատելու դեպում՝ մինչև 60%-ի չափով: Ընդ որում, նոտարական և կադաստրի վճարները կատարվում են միայն մեկ անգամ` սահմանաչափը հաստատելիս, այնուհետև սահմանաչափը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության, ցանկացած պահի` առանց լրացուցիչ վճարների:

Ամերիաբանկը վարկավորման հատուկ առաջարկներով հանդես է գալիս մի շարք ոլորտների աշխատակիցների համար, մասնավորապես` ՏՏ և հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և էներգետիկաի, առողջապահության ոլորտների թե' պետական, և թե' մասնավոր հատվածի աշխատակիցների համար, ինչպես նաև աուդիտի և հաշվապահական հաշվառման ընկերությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի համար: Բանկն առաջարկում է վարկային գծերի և այլ վարկերի համար արտոնյալ պայմաններ, բացի այդ վարկավորումն իրականացվում է պարզեցված գործընթացով: Փաթեթի մեջ ներառված են նաև մի շարք արտոնություններ վճարային քարտերի, հեռակառավարման համակարգերի և այլ ծառայությունների համար:

Նկատի ունենալով հանրության մեծ պահանջարկը վարկերի վերաֆինանսավորման նկատմամբ` Ամերիաբանկը երկարաձգել է վերաֆինանսավորման արշավի ժամկետը մինչև 2017թ. հունվարի 31-ը` միաժամանակ բարելավելով վերաֆինանսավորման պայմանները: Վերաֆինանսավորման միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան վարկի ժամկետը երկարաձգել մինչև 20 տարի` կախված վարկի տեսակից, ստանալ առավել ցածր տոկոսադրույք, փոփոխել վարկի արժույթն ըստ իրենց հարմար արժույթի` հնարավորություն ստանալով զգալիորեն նվազեցնել ամսական մարումների մեծությունը և արդյունավետ տնօրինել իրենց ֆինանսական ռեսուրսները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---