Բրիտանացիներին Brexit-ից հետո կառաջարկեն ԵՄ քաղաքացիություն գնել

Բրիտանացիներին Brexit-ից հետո կառաջարկեն ԵՄ քաղաքացիություն գնել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որոնք կցանկանան ապրել ու աշխատել ԵՄ-ում, երբ երկիրը դուրս գա կազմակերպության կազմից, կկարողանան գնել ԵՄ քաղաքացիությունը: Համապատասխան նախաձեռնությունը քննարկում է Եվրախորհրդարանը, գրում է Republic.ru-ն The Times-ի վրա հղումով:

Խոսքն ամենամյա անդամավճարների մասին է, որոնք թույլ կտան պահպանել ԵՄ-ին անդամակցության առավելությունները: Գաղափարին կողմ է արտահայտվել Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադը, որը մասնակցում է Brexit-ի մասին բանակցություններին Բրյուսելի անունից:

Ըստ նրա, հարկավոր է պայքարել «բրիտանացիների 48 տոկոսի իրավունքների համար», որոնք քվեարկել են հանրաքվեում Եվրամիությունից դուրս գալու օգտին:

Համայնքների պալատի պատգամավոր Էնդրյու Բրիջենն, իր հերթին ասել է, որ նախաձեռնությունը կհանգեցնի նրան, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կբաժանվեն 2 դասի:

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---