Վիսկոնսինում ԱՄՆ նախագահի ընտրության քվեների վերահաշվարկ կանցկացվի26 նոյեմբերի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Նման խնդրանքով հանձնաժողովին էր դիմել Կանաչների կուսակցության նախագահ Ջիլ Սթայնը, հայտնում է Meduza-ն: Ակնկալվում է, որ քվեների վերահաշվարկը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ջիլ Սթայնը Վիսկոնսինում հավաքել է ձայների 1,1 տոկոսը: Նահանգի բնակիչների 46,9 տոկոսը քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ հաղթել է Վիսկոնսինում Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ձայների 47,9 տոկոսը: Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Վարկածներից մեկի համաձայն, վերահաշվարկը կարող է ի նպաստ Քլինթոնի լինել: Ջիլ Սթայնի ընտրական շտաբը ստիպված կլինի վճարել ձայների վերահաշվարկի ընթացքում ընտրական հանձնաժողովի աշխատանքի համար: Նախկինում Վիսկոնսինում ձայների վերահաշվարկը 500.000 և ավելի դոլար էր պահանջում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |