22 հունիսի 2007 - 16:50 AMT
Հունիսի 24-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Ստամբուլ ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար
Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Ստամբուլ` մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) 15-ամյակին նվիրված գագաթաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Օսկանյանը հանդես կգա ելույթով: Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի երկկողմ հանդիպումներ: Հունիսի 24-ին երեկոյան Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում նախատեսված է նախարար Օսկանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՍՏՀԿ-ն հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Յալթայում, որտեղ Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին Կազմակերպության կանոնադրությունը: Հոբելյանայան գագաթնաժողովն անցնելու է հունիսի 25-ին Ստամբուլում: