22 հունիսի 2007 - 18:19 AMT
Եվրոպայի Խորհուրդը Ադրբեջանի կողմից իր պարտավորություններն իրականցնելու դիտարկում է կատարելու
Եվրոպայի Խորհրդի Նախարարաների կոմիտեի դիտորդական խմբի (Ագոյի խումբ) այցելությունը Ադրբեջան կայանալու է հուլիսի 5-6: Այցելության նպատակը Ադրբեջանի կողմից ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգն է:

«Ագոյի խումբը» Արդբեջանում հանդիպումներ կանցկացնի երկրի քաղաքական ղեկավարության, քաղաքական կուսակցությունների` ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: