Անտառային հրդեհներ Իսրայելում. Պաղեստինցի գրոհայինները հրե ջիհադ են հայտարարել

Անտառային հրդեհներ Իսրայելում. Պաղեստինցի գրոհայինները հրե ջիհադ են հայտարարել

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» հետ կապված ծայրահեղական պաղեստինյան խմբավորումը ստանձնել է Իսրայելում անտառային հրդեհների պատասխանատվությունը: Ինչպես պնդում է սալաֆիթական «Մասադաթ ալ Մուջահեդդին» շարժումը, կրակը օգտագործվելու է որպես ջիհադի զենք, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Ավելի վաղ, ըստ գրոհայինների, նրանք արդեն արել են հրկիզումներ` 2010-ին անտառային հրդեհ հրահրելով Հայֆայի մոտակայոքւմ` Քարմել սարի վրա: Այն ժամանակ 40 մարդ զոհվեց: «Հրեաները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են, նրանք տեղ չունեն այստեղ»,-ասվում է խմբավորման հայտարարություններից մեկում:

«Մասադաթ ալ Մուջահեդդինը» նախկինում բազմիցս է քննադատել «Համաս» շարժմանը` պնդելով, որ այն չկարողացավ շարիաթի օրենքները հաստատել Գազայի հատվածում և մեղադրում էր կրոնը ուրանալու մեջ:

Մեծ հրդեհներ են բռնկվել Իսրայելի մի քանի շրջաններում: Իշխանությունները չեն բացառում, որ բռնկումների պատճառը միտումնավոր հրկիզումներն են եղել: Արդեն ձերբակալվել է 16 կասկածյալ: Մի շարք բնակավայրերում ու քաղաքներում բնակիչները տարհանվում են: Հայֆայում կրակը արդեն հասել է բնակելի թաղամասերին: Արագ տարածվելու պատճառով փրկարարների պահանջով մի շարք ուղղություններում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---