Սիրիայի բանակը կարևոր հենակետ է գրավել Հալեպի արևելքում

Սիրիայի բանակը կարևոր հենակետ է գրավել Հալեպի արևելքում

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը կարևոր հենակետ է գրավել Հալեպի արևելքում: Սիրիայի ԶՈւ-ն դաշնակից աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Մասակին Հանանո թաղամասում, որը զինյալների ամենամեծ ու կարևոր հենակետն է Հալեպի արևելքում, հայտնում է ՌԻԱ Նովստին լիբանանյան «Ալ Մանար» ալիքի վրա հղումով:

Վերջին մի քանի օրերին բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գրոհայինների հենակետերի և գումարտակների ուղղությամն Մասակին Հանանոյում, որը փաստացի ճանապարհ է բացում հյուսիսից դեպի Հալեպի արևելյան շրջանների խորքը: Ռազմաճակատի այդ հատվածում կառավարական զորքերին դիմակայել են հիմնականում «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիացիայի զինյալները, որի կազմում են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները:

Նոյեմբերի 26-ին Հալեպի հայկական երկու Նոր Գյուղ ու Սուլեյմանիե թաղամասերի վրա հրթիռներ են ընկել: «Արևելք»-ը հաղորդում է, որ հրթիռներ են ընկել նաև Հայ կաթողիկե «Զվարնթոց» եկեղեցու շրջանում: Նոր Գյուղ թաղամասում զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---