ՎՈՒԱՄ-ն այսօր պաշտպանում է մասնակից-երկրների նախագահների շահերը, այլ ոչ թե ժողովրդի կամքը

PanARMENIAN.Net - «Այն ինչ ասյօր նկատվում է ՎՈՒԱՄ շրջանակներում, դա մասնակից-երկրների նախագահների շահերի պաշտպանություն է, այլ ոչ թե ժողովրդի կամքի»,- հայտարարել է Ուկրաինայի Առաջադեմ Սոցիալիստական կուսակցության նախագահ Նատալյա Վիտրենկոն:



«Խոսելով կոնկրետ Ուկրաինայի մասին` կարելի է նշել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ՎՈՒԱՄ շրջանակներում խիստ հակառուսական քաղաքականություն է վարում, խաղաղապահ կոնտինգենտների ստեղծման քաղաքականություն, որոնք պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի հովանու ներքո, չնայած ժողովուրդը նման լիազորոթյուններ իշխանությանըլ` նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը, չէր տվել»,- ասել է նա:



Նրա խոսքերով, 1991 թվականի դեկտեմբերի 1-ի հանրաքվեի համաձայն, Ուկրաինան դաշինքային երկիր չէ, ռազմական տեսանկյունից չեզոք է: «Հետեւաբար, մենք ոչ դաշինքային երկիր ենք, եւ Ուկրաինան ՆԱՏՕ ներգրավելու իրավունք մեր ժողովուրդը ոչ մեկին չի տվել: Սակայն մեր ժողովուրդը ցանկանում է բարեկամության եւ խաղաղության մեջ լինել Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ»,- գտնում է Վիտրենկոն, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---