Նախարար. «1000 դրամի» օրենքի նախագծի պարտադիր բաղադրիչը չի հանվելու26 նոյեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության ապահովմանն ուղղված օրենքի նախագծում փոփոխություններ կլինեն, բայց պարտադիր բաղադրիչը չի հանվի: Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է»,- ասել է նա, գրում է Armtimes.com-ը: Պաշտպանության նախարարությունը քննարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մինչ այդ օրինագծի երկրորդ ընթերցումը որոշակի փոփոխություններ հնարավոր են։ 1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվել է։ Օրենքի նախագիծն անցել է 101 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ: Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |