22 հունիսի 2007 - 18:59 AMT
Այսօր հիմքեր չկան ենթադրելու, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործումը հնարավոր է
Վլադիմիր Պուտինի առաջակությունը ԱՄՆ-ին Ադրբեջանի տարածքում Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա զուտ հետաքրքիր քաղաքական քայլ: Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, Պուտինի հայտարարությունը ամենաքիչը տարօրինակ էր, սակայն երկու օր անց ամեն բան պարզ դարձավ, եւ այսօր շատ քաիչ մարդիկ են այդ համագործակցությունը հնարավոր համարում: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք միայն այն հարցերին, որոնց անմիջականորեն առնչվում ենք: Եթե մենք մտածենք Գաբալայի ՌՏԿ-ի մասին, դրանից ոչինչ չի փոխվի, այդ պատճառով էլ մենք պետք է մեր ջանքերը այն ուղղություններով ներդնենք, որտեղ կարելի է որեւէ դեր խաղալ»,- հայտարարել է խոսնակը: Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ եթե նախադրյալներ ստեղծվեն այդ համագործակցության իրականացման համար, տարածաշրջանի երկրները կարող են համապատասխան գնահատականներով հանդես գալ, սակայն ներկա դրությամբ որեւէ հիմք չկա ենթադրելու համար, որ դա հնարավոր է, հայտնում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայլիգենդամում «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին առաջարկել է համատեղ օգտագործել Ադրբեջանի Գաբալայի ՌՏԿ-ն որպես Արեւելյան Եվրապայում ՀՀՊ համակարգի այլընտրանք: Հուլիսի 1-2 ԱՄՆ-ի Մեն նահանգում պետք է կայանա Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի հանդիպումը, որի ընթացքում շոշափվելու է Գաբալայի ՌՏԿ-ի թեման: