Շփման գիծը. Հակառակորդը կիրառել է ականանետ, ձեռքի հակատանկայի ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

Շփման գիծը. Հակառակորդը կիրառել է ականանետ, ձեռքի հակատանկայի ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2500 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---