Մատենադարանի մոտ 7000 ձեռագիր արդեն թվայնացվել է

Մատենադարանի մոտ 7000 ձեռագիր արդեն թվայնացվել է

PanARMENIAN.Net - Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է: Միաժամանակ թվայնացվել է նաև 100.000 միավոր արխիվային վավերագիր: Այս մասին հայտնել է Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական, տպագիր և ձեռագիր հավավքածուերի թվայնացման աշխատանքների պատասախանատու Գուրգեն Գասպարյանը:

Նա նշել է, որ արխիվային վավերագրերը թվայնացվում են ըստ պատվերի, պահանջի, ձեռագրերը՝ ըստ գույքահամարի, հերթականություն, գրում է Panorama.am-ը:

«Երբեմն ձեռագրերը թվայնացնում ենք նաև ըստ պատվերի: Պատվիրում են հայագետները, ուսումնասիրողները, երբ որևէ թեմայի ուսումնասիրությամբ են զբաղվում»,- հավելել է նա:

Մատենադարանում կա 22 հազար միավոր ձեռագիր, այժմ արդեն 1/3-ը թվայնացվել է: Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007-2008 թթ.: Տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել թվայնացման համար նախատեսված նոր սարքեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---