Թրամփ. Միլիոնավոր ամերիկացիներ ապօրինաբար են քվեարկել ընտրություններում28 նոյեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում միլիոնավոր մարդիկ ապօրինաբար են քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Բացի ջախջախիչ հաղթանակից ըստ ընտրիչների կոլեգիայի քանակի, ես հաղթել եմ նաև ժողովրդական քվեարկության արդյունքում, եթե հանենք այն միլիոններին, որոնք ապօրինաբար են քվեարկել: Լուրջ խախտումներ են արձանագրվել Վիրջինայում, Նյու Հեմփշիրում, Կալիֆորնիայում, ինչու ԶԼՆ-ներն այդ մասին չեն գրում: Կանխակալ մոտեցումը մեծ խնդիր է»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Կոնկրետ տվյալներ խախտումների մասին Թրամփը չի ներկայացրել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի հավաքած ձայների տարբերությունն աճել է: Նոյեմբերի 24-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 64 378 366 մարդ, Թրամփի օգտին 2 միլիոնով պակաս` 62 300 094: Թրամփ նաև ասել է, որ «ավելի դյուրին հաղթանակ կտաներ քաղաքացիների քվեների քանակով, քան ընտրիչների կոլեգիայի միջոցով, քանի որ այդ դեպքում քարոզչություն կտաներ միայն 3-4 նահանգում, ոչ թե 15, ինչպես ընտրարշավի ժամանակ: ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Նման խնդրանքով հանձնաժողովին էր դիմել Կանաչների կուսակցության նախագահ Ջիլ Սթայնը: Թրամփը շատ կտրուկ է արձագանքել նախաձեռնությանն ու դրա աջակիցներին: Ակնկալվում է, որ քվեների վերահաշվարկը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ջիլ Սթայնը Վիսկոնսինում հավաքել է ձայների 1,1 տոկոսը: Նահանգի բնակիչների 46,9 տոկոսը քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ հաղթել է Վիսկոնսինում Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ձայների 47,9 տոկոսը: Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Վարկածներից մեկի համաձայն, վերահաշվարկը կարող է ի նպաստ Քլինթոնի լինել: Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքները սկզբունքային նշանակություն ունեն նախագին ընտրելու հարցում: Չնայած դեմոկրատների թեկնածուի օգտին տված ավելի շատ քվեներին` հանրապետական Թրամփը կարողացավ հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրությունների անուղղակի համակարգի շնորհիվ, երբ բնակչությունը քվեարկում է ընտրիչների օգտին, որոնք սատարում են նախագահի պաշտոնին հավակնող այս կամ այն թեկնածուին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |