Վրաստանը կարող է մասնակի վաճառել Հայաստանին ՌԴ-ից գազ մատակարարող գազամուղը

Վրաստանը կարող է մասնակի վաճառել Հայաստանին ՌԴ-ից գազ մատակարարող գազամուղը

PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասցվում է Հայաստան, կարող է վաճառքի հանվել: Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղու», ինչպես նաև ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: Նա հավելել է, որ զրույցներ են եղել ներդրումային բանկերի հետ`մանրամասներ չհայտնելով, հայտնում է Civil.ge-ն:

Պետությանը պատկանող «Նավթի և գազի կորպորացիան» կառավարում է Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը հասցվում է Հայաստան Վրաստանի տարածքով:

«Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Կվիրիկաշվիլին: «Այդ հարցը պետք է շատ զգույշ և ճիշտ լուծել»,-ասել է նա:

Առաջին անգամը չէ, ոբ Վրաստանում քննարկման է դրվում այս հարցը: Հարցը բարձրացվել է 2011-ի աշնանը, 2012-ի գարնանը, սակայն գործընթացը կասեցվել է կապիտալի շուկայում անբարենպաստ վիճակի պատճառով: Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վաճառել բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, սակայն հանեցին օրենսդրական արգելքն ու միջազգային բորսաներում պետական ընկերությունների բաժնետոմսների անսահմանափակ տեղաբաշխման իրավունք տվեցին կառավարությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---