ԶԼՄ-ներ. Սիրիայի ընդդիմությունը կորցրել է Հալեպում իր կողմից վերահսկվող տարածքի 1/3-ը

ԶԼՄ-ներ. Սիրիայի ընդդիմությունը կորցրել է Հալեպում իր կողմից վերահսկվող տարածքի 1/3-ը

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայինները կորցրել են արևելյան Հալեպում վերահսկվող տարածքի 1/3-ը: Այդ մասին հայտնում են Սիրիայի պետական ԶԼՄ-ները, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Ըստ տվյալների, Ասադի բանակը գրավել է Ալ Սաքուր թաղամասը, ինչը նշանակում է, որ արևելյան Հալեպը փաստացի բաժանվել է 2 մասի:

Սիրիայում Մարդու իրավունքների պահպանման դիտարկման կենտրոնի աշխատակիցները հաստատել են, որ կառավարական զոքերը գրավել են Ալ Սաքուր թաղամասը: Ըստ իրավապաշտպանների, դա կարող է նշանակել, որ ապստամբները ստիպված էին հեռանալ իրենց զբաղեցրած տարածքի մոտ մեկ երրորդից:

«Սա ընդդիմության ամենամեծ պարտությունն է Հալեպում 2012-ից ի վեր»,-ասել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբուրահմանը:

Սիրիայում Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտնել են, որ գրոհայինները դուրս են մղվել Ալ Քասիդիա շրջանից, իսկ «Ջեբհաթ ան Նուսրայի» և դրան հարող գրոհայիններից ազատագրվել է ավելի քան 3000 շենք ու 10 թաղամաս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ԶՈւ-ն դաշնակից աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Մասակին Հանանո թաղամասում, որը զինյալների ամենամեծ ու կարևոր հենակետն է Հալեպի արևելքում: Ռազմաճակատի այդ հատվածում կառավարական զորքերին դիմակայել են հիմնականում «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիացիայի զինյալները, որի կազմում են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները:

Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան) հայտնել է, որ կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել հալեպահայերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---