Մոուրինյոն կարող է որակազրկվել 2 խաղով

Մոուրինյոն կարող է որակազրկվել 2 խաղով

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է 2 խաղով որակազրկվել«Վեսթ Հեմի» հետ հանդիպման ժամանակ հեռացվելուց հետո:

Նոյեմբերի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ 1:1 հաշվով Անգլիայի առաջնության հանդիպմանը:

Առաջին խաղակեսում կիսապաշտպան Փոլ Պոգբան դեղին քարտ է ստացել սիմուլյացիայի համար, որից հետո Մոուրինյոն ջրով շիշը նետել է խաղադաշտ` իր անհամաձայնությունը հայտնելով մրցավարի որոշմանը:

Հանդիպման մրցավար Ջոնաթան Մոսն անհապաղ հեռացրեց պորտուգալացուն այդ արարքի համար: Մոուրինյոն արդեն երկրորդ անգամ է նոյեմբեր ամսվա ընթացքում հեռացվում տրիբունա, հայտնում է ՏԱՍՍ-ը The Telegraph-ի վրա հղումով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 խաղից հետո մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է` հետ մնալով առաջնության առաջատար «Չելսիից» 11 միավորով:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի ղեկավարությամբ 13 տւրում վատագույն արդյունքն է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---