Սեպտեմբերի 24-30 Ստամբուլում անցնելու է միջազգային փառատոն «Սպորտ եւ Մեդիա-2007»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-30 Ստամբուլում անցնելու է միջազգային փառատոն «Սպորտ եւ Մեդիա-2007»: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին փառատոնի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բոյկոն, Հայաստանից Ստամբուլում կայանալիք փառատոնին մասնակցելու մեկնելու է 40 լրագրող, Թուրքիայից` 120, Ռուսատսանից` 30, Ուկրաինայից` 10, Հունաստանից` 2: «Բացառված չէ, որ կմասնակցեն նաեւ Իրանի, Սիրիայի եւ Բուլղարիայի լրագրողները: Լրագրողները տարբեր մարզաձեւերում են մրցելու. վերջնականապես ամեն ինչ պարզ կլինի Ստամբուլում: Հաղթողները գավաթներ եւ պատվոգրեր կստանան: Բացի այդ, թուրք լրագրողները կհրավիրեն հայ գործընկերներին իրենց գրասենյակներ եւ կծանոթացնեն իրենց աշխատանքին: Փառատոնը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում, մենք պարզապես ցանկանում ենք մարզական տոն անցկացնել»: Նա նաեւ նշել է, որ փառատոնի շրջանակներում նախատեսվում է մեծ մշակութային ծրագիր:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---