Ավստրիացի նախարար. Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեր վերաբերմունքը չեն փոխելու

Ավստրիացի նախարար. Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեր վերաբերմունքը չեն փոխելու

PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է:

«Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել: Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», - ասել է Քուրցը, թուրքական Habertürk.com կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարության վեբկայքը ենթարկվել է հազարավոր DDoS հարձակումների: Դրա պատճառով կայքը ժամանակավորապես արգելափակվել է: Տեղական ժամանակով 18:30-23:00 ընկած ժամանակահատվածում ԱԳՆ կայքն անհասանելի է եղել: Խոսնակ Շնոելը տեղեկացրել էր նաև, որ ըստ ստացված տեղեկությունների՝ այդ կիբեր հարձակումների հեղինակն է Թուրքիան:

«Առյուծ զինվորներ» (Aslan Neferler) անվամբ թուրքական հաքերային խումբը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, թե իրենք հարձակման են ենթարկել Ավստրիայի ԱԳՆ պաշտոնակայքը: Խումբն իր այս քայլը պատճառաբանել էր Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---