25 հունիսի 2007 - 15:31 AMT
Լեռնային Ղարաբաղի հարցը միջնորդների համար երկրորդական է
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղված են սեփական տարածաշրջանային խնդիրներով եւ նրանց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը առաջնային չէ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հակամարտության կագվարումը կախված է կողմերից: Սակայն Արդբեջանն առաջվա պես պատրաստ չէ կառուցողական քայլերի, այլ հուսով է ռազմական ուժը հզորացնել նավթի ու գազի միջոցով: Քանի դեռ չեն փեխվել Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չի լինի»,- ասել է Մանոյանը: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի կարծիքով, Մեծ Մերձավոր Արեւելքի շրջանը հանդիսանում է հակամարտությունների խաչմերում եւ այս դեպքում Հայաստանը պետք է ուժեղացնի դիվանագիտական քայլերը ցանկալիին հասնելու համար: «Համաշխարհային հանրությունն արդեն համոզվել է նրանում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկար ժամանակ է պահանջում: Ադրբեջանի համար ավելի լավ կլինի, եթե նա հասկանա, որ ընտրությունն ընթանում է ԼՂՀ անկախության եւ Հայաստանին միանալու միջեւ, եւ բանակցություններն այսօր տարվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցով»,- ընդգծել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի անվտանգության գոտին կազմող շրջաններին, ապա Կիրո Մանոյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ ՀՅԴ Դաշնակցությունը կտրականապես դեմ է ցանկացած տարածքի հանձնմանը: «Պատերազմն սկսել է Ադրբեջանը, եւ մենք գրավել ենք այդ հողերը` ստեղծելով անվտանգության գոտի: Իսկ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շտապում են, հասկանալի բան է. նրանք պետք է արդարացնեն սեփական գործնեությունը եւ թույլ չտան հակամարտության ռազմական կարգավորում»,- նկատել է նա: