29 նոյեմբերի 2016 - 14:07 AMT
Կոլումբիայում ավիավթարից հետո ողջ մնացածներից մեկը ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է

Կոլումբիայի Անտյոկիա գավառում ավիավթարից հետո ողջ մնացածներից մեկը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է:

Մարզիկին տեղափոխել են Ռիոնեգրոյի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին 360 Radio Colombia ռադիոկայանը հայտնել է Twitter-ի էջում: Ըստ ճշտված տվյալների, ինքնաթիռի ընկնելու վայրում 6 ողջ մնացած է հայտնաբերվել, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուշելը 27 տարեկան է, նա խաղում է պաշտպանի դիրքում: «Շապեկոենսեում» վարձակալության հիմունքով, հիմնական իրավունքները պատկանում են բրազիլական մեկ այլ` «Ինտերնասիոնալ» ակումբին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 72 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել: