ԵՄ-ն դեմ է Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ միջազգային կազմակերպություններ

PanARMENIAN.Net - ԵՄ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է. ԵԱՀԿ ՄԽ-ն հանդիսանում է բանակցությունների անցկացման միակ ձեւաչափը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Նրա խոսքերով, Եվրամիությունը այդ հարցում հիմնվում է ԵԱՀԿ որոշումների վրա: «Մենք դեմ ենք Ղարաբաղի հարցի տեղափոխմանը այլ միջազգային կազմակերպություններ: Միայն ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է աջակցել խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---