ՍԱՊԾ-ն մսի իրացման կետերին ու շուկաներին հորդորում է հետևել սանիտարական պահանջներին29 նոյեմբերի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվում է, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է: Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին: Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով: Իրացվող միսը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով մսեղիքը, կիսամսեղիքը և քառորդները դրոշմվում են անասնաբուժական կնիքներով: Ծառայությունը սպառողներին կոչ է անում գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված և սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա են մսեղիքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը, անասնաբուժական դրոշմակնիքները, ինչպես նաև գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից և խուսափել անհայտ ծագման միս գնելուց: Ծառայությունը կուժեղացնի վերահսկողությունը մսի շուկայում, իսկ խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |