ՀՀ-ում 38 տարածքային ընտրական հանձնաժողով կլինի՝ նախկին 41-ի փոխարեն

ՀՀ-ում 38 տարածքային ընտրական հանձնաժողով կլինի՝ նախկին 41-ի փոխարեն

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` հանրապետությունում գործելու է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:

նախկինում, երբ ԱԺ ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին, մեծամասնական պատգամավորների թվին համապատասխան՝ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր գործում:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:

2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ձևավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---