Հունիսի 28-ին Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղար, առաջին փոխնախարարը

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Հայաստան կժամանանի Սլովակիայի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Սլովակիայի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության պետքարտուղար, առաջին փոխնախարար Օլգա Ալգաերովայի գլխավորությամբ, հաղորդում է Սլովակիայի Հյուպատոսության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են, Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավգուստին Չիսարը, Սլովակիայի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության ԱՊՀ վարչության պետ Շտեֆան Ռոզկոպալը, Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը, պետքարտուղարի աշխատակազմի ղեկավար Մետոդ Շպաչեկը եւ Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար պրն. Մարտին Պանգրացը: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանում Սլովակիայի Պատվավոր Հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը: Պատվիրակությունը կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---