Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցերը

PanARMENIAN.Net - Ստամբուլում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր: Վարդան Օսկանյանը հաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի:



Ստամբուլում Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպել է Վրաստանի եւ Հունաստանի ԱԳՆ ղեկավարներ Գելա Բեժուաշվիլիին եւ Դորա Բակոյանիին:



Նշենք, որ Վարդան Օսկանյանը գտնվում է Ստամբուլում ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու համար` նվիրված կազմակերպության ստեղծման 15-ամյակին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---