Մխիթարյանը 2016-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է

Մխիթարյանը 2016-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդրգկվել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում, բրիտանական FourFourTwo հանդեսի վարկածով:

Հենրիխ Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է:

Նոյեմբերի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Ֆեյենորդին» Եվրոպայի լիգայի շրջանակում 4:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա փոխարինվեց 82-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանն իրավամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) և Խուան Մատայից (1000):

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Ընթերցեք նաև. Իբրահիմովիչ. Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, նա ստացավ իր շանսը «Մանչեսթեր Յունայթեդում»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---