Հետազոտություն. Կրոնն ու շահումով խաղերը նույն ազդեցությունն ունեն ուղեղի վրա30 նոյեմբերի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Անձն, ով «իր մեջ զգում է Հիսուսի ներկայությունը», կարող է իրեն զգալ այնպես, ինչպես զգում է սիրահարված մարդը կամ խոշոր շահում ստացածը: Ամեն դեպքում բոլոր այդ վիճակներում ակտիվանում է մարդու ուղեղի նույն հատվածը: Այսպիսի տվյալներ են ստացվել ԱՄՆ Յուտայի նահանգի գիտնականների հետազոտության արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են 19 հավատացյալ մորմոնի: Սկանավորումը ցույց է տվել, որ աղոթելիս, կամ եկեղեցում քարոզի ժամանակ, մարդկանց ուղեղում ակտիվանում էին այն գոտիները, որոնք կապված են պարգևատրման և հաճույքների հետ, գրում է Json-ը: Ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության և կարևորության կամ նորության ընկալման համար, նույնպես ակտիվացել են ՄՌՏ սկանավորման ժամանակ: Կապը հոգևոր փորձի և պարգևի միջև հայտնաբերել է հետազոտության ավագ հեղինակ Ջեֆրի Ս. Անդերսոնը: «Այդ մեխանիզմները կարող են օգնել մեզ հասկանալ կապվածությունը կրոնական առաջնորդի և նրա գաղափարների հետ: Հասկանալով, դա` մենք կարող ենք հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու են մարդրիկ անդամագրվում ԻՊ-ին կամ ինչու են նույն զգացմունքներն ունենում, մեր կարծիքով, միանգամայն տարբեր գործողությունների ժամանակ: Հավանական է, որ որոշ մարդիկ ավելի հակված են հաճույքը որոնելու կրոնի մեջ, քան այլոք: Այնուամենայնիվ, այս նյարդաբանական յուրահատուկ պատասխանը չի սահմանափակվում հոգևոր մարդկանցով»,-ասել է նա ResearchGate հանդեսին: «Կրոնից հեռու մարդիկ նույնպես ուղեղի նման ակտիվացում կարող են ունենալ ի պատասխան հայրենասիրական կերպարների, բնության խաղաղ պատկերների կամ նույնիսկ խորը գիտական գաղափարների ընկալմանը: Այդ գոտիներն ակտիվանում են երաժշտություն լսելիս, ռոմանտիկ կամ մայրական սիրո դեպքում, նույնիսկ շահումով խաղեր խաղալիս»,-ասել է Անդերսոնը: Գիտնականները զգուշավոր են իրենց եզրակացություններում և չեն փորձում նսեմացնել գլխուղեղում կրոնական պոռթկման ողջ բարդությունը: Նրանք նշում են, որ կրոնական ապրումների նկարագրությունները տարբեր են և ցանկանում են առաջարկել ամբողջ գլխուղեղի հետազոտում հոգևոր գործունեության ժամանակ, ավելի լավ հասկանալու համար հոգևորի և բարոյականի փոխկապակցվածությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |