Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն արդեն պաշտպանում են 209 կոնգրեսական անհրաժեշտ 218-ից

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փաստը հաստատող 106-րդ բանաձեւն արդեն պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 209 անդամ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), Պալատի` բանաձեւը պաշտպանող նոր անդամների շարքում Ալաբամա, Ջորջիա, Հավայի, Միսիսիպի եւ Նյու-Յորք նահանգները ներկայացնող օրենսդիրներն են: Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ է 218 կոնգրեսականի ձայն:



«Մենք ոգեշնչված ենք Պալատի կողմից 106-րդ բանաձեւի աճող աջակցությամբ: Մենք գնահատում ենք յուրաքանչյուր կոնգրեսականի աջակցությունը եւ հուսով ենք, որ Ներկայացուցիչների պալատը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը առաջին իսկ առիթի դեպքում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---