Եվրահանձնաժողովը կարող է պաշտպանության ոլորտի եվրոպական հիմնադրամ ստեղծել30 նոյեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել ԵՄ անվտանգության նոր ռազմավարության շրջանակում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է զբաղվածության, տնտեսական աճի և մրցունակության գծով եվրահանձնակատար Յուրկի Քաթայնենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 29-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՄ-ն մտադիր է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը: ԵՄ-ն մտադիր է ավելացնել ծախսերը կիբերանվտանգության և հետախուզության վրա, ինչպես նաև օգտագործել եվրոպական տիեզերական ծրագրերը պաշտպանական նպատակով: Պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակներից մեկը ԵՄ աճող ռազմական ծախսերի առավել արդյունավետ օգտագործումն է, քանի որ, ըստ Եվրահանձնաժողովի, համակարգման պակասն ու մրցակցության բացակայությունը ԵՄ-ից տարեկան $25.5-$106 մլրդ են խլում: Աշնան սկզբին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ եկրներին եվրոպարտատոմսեր թողարկել համատեղ պաշտպանական ծրագրերը ֆինանսավորելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |