«Օրրանի» երեխաների համար անվճար դասընթացներ են անցկացվել՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ30 նոյեմբերի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը համագործակցության կամուրջ է դարձել «Բարեկամություն» պետական համույթի և երեխաների շրջանում աղքատության ու մուրացկանության տարածումը կանխել ձգտող՝ «Օրրան» բարեգործական հիմնադրամի միջև: Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվն անվճար դասընթացներ է կազմակերպել «Օրրանի» երեխաների համար: Պարուսույցները սեղմ ժամկետում քոչարի են սովորեցրել 9-14 տարեկան 24 երեխայի՝ նրանց հասանելի դարձնելով ոչ միայն պարային էլեմենտների կատարման տեխնիկան, այլև հայկական պարի ոգին: Ի դեպ, «Օրրանի» սաներն ավելի ուշ հրավիրվել են համերգի և բեմահարթակում նույն պարը դիտել պարուսույցների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաճելի զբաղմունք լինելուց բացի, նման դասընթացներն իրենց թողած ազդեցությամբ կարող են նպաստել հետագա մասնագիտության ընտրության հարցում նաև: Բարձր գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, «Բարեկամությունը» ձգտում է առաջնորդվել գործընկերոջ հաջողված փորձով: 2015-ին Հայաստանի պարարվեստի վաստակավոր կոլեկտիվը կամավորագրվել է նաև Գեղարքունիքի Դդմաշեն գյուղում իրականացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» բնակարանաշինության ծրագրին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |