ՀՀ տնտեսական անկումը 3-րդ եռամսյակում՝ 2.6%30 նոյեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի տնտեսական անկումը 2016-ի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս` առաջին երկու եռամսյակներում գրանցված, համապատասխանաբար, 4.3 և 1.6 տոկոսի դիմաց: Հայաստանի ՀՆԱ ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է մոտ 3.1 միլիարդ դոլար (մեկ դոլարի դիմաց 475.36 միջին փոխարժեքով)։ Այս անկումը պայմանավորված է շինարարության ոլորտի` 8.5 տոկոսանոց և գյուղատնտեսության ոլորտի` 2.6 տոկոսանոց կրճատումներով։ Հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում (այդ թվում` էնռրգետիկայում)` 4.5 տոկոսով, և առևտրի ու ծառայությունների ոլորտում` 4.9 տոկոսով, գրում է Նովոստի Արմենիան։ Երկրի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ աճը 2016 թվականի արդյունքներով ծրագրված է 2.2 տոկոսի մակարդակում։ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է երկրի 1.9 տոկոսանոց տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2 տոկոսանոց աճ, իսկ Եվրասիական զարգացման բանկը` 2.-2.5 տոկոսի մակարդակում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |