26 հունիսի 2007 - 19:49 AMT
Հայաստանը հետաքրքրված է Հունաստանի հետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման մեջ
«Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները զարգացնում են արագ եւ մեր երկրների միջեւ արդյունավետ համագործակցություն է: Հունաստանը աջակցում է Հայաստանին տարբեր բնագավառներում, հատկապես տնտեսական եւ պաշտպանության հարցերում»,- Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստաի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը բարձր է գնահատում այն փաստը, որ հունական բուհերում սովորում են ուսանողներ Հայաստանից: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման մեջ: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք. մշակույթը, պատմությունը, մեր ժողվուրդների բարեկամությունը: Ես պետք է ընգծեմ, որ ամուր հիմք կա հետագա փոխշահավետ համագործակցության համար»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Իր հերթին, Կարոլոս Պապուլիասը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «հոյակապ են»: «Հարաբերությունները ընդլայնման դրական տենդենց ունեն: Այսօրվա բանակցություններում մենք եւս մեկ անգամ հաստատեցինք, որ համագործակցության դաշտը շատ մեծ է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս փոխհամագործակցությանը պաշտպանության բնագավառում, եւ արդեն պայմանավորվածություն կա Հայաստան Հունաստանի Գլխավոր շտաբի ղեկավարի այցելության մասին: Ճիշտ է, մենք դեռ շատ հարցեր ունենք, որոնք չենք հասցրել քննարկել, սակայն վստահ ենք, որ Հայաստանի եւ Հունաստանի սերտ հարաբերությունները կշարունակվեն»,- ընդգծել է Կարոլոս Պապուլիասը: