Չավուշօղլու. Անկարան հարգում է Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումը![]() 1 դեկտեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Sputnik Ադրբեջանը» Hürriyet-ի վրա հղումով: Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում: Ըստ թուրք նախարարի, հարաբերությունները ՌԴ և Թուրքիայի միջև Սիրիայի, Իրաքի և Միջերկրական ծովի տարածաշրջանի հարցում շատ կարևոր են: «Իրավիճակը Սիրիայում պարզ է, այնտեղ արտասուք է հոսում: Հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին»,-ասել է նա: Չավուշօղլուն նշել է, որ և Ռուսաստանը, և Թուրքիան միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում և միակարծիք են խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մտադրության մեջ: Նախարարն ասել է, որ «Թուրքական հոսք» նախագիծն ու Աքքույու ԱԷԿ-ը կարևոր են երկու երկրների էներգետիկ գործակցության տեսակետից: «Համագործակցության զարգացումը դրական կազդի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է նա: Դեկտեմբերի 1-ին Անթալիայում մեկնարկել է ռուս-թուրքական Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի V նիստը: Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - հայտարարել էր նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |