Չինաստանը շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի Հայաստանին

Չինաստանը  շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի Հայաստանին

PanARMENIAN.Net - Չինաստանը Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի: Այս մասին տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ:

Ալթունյանը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի կարևորվել են Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:

2011թ. ՉինաստանըՀայաստանին շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել:

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար: «Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։ Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։

Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---