ՄԱԿ. ՀՀ բնակչությունը 2010-2016թթ. աճել է 0.3%-ով

ՄԱԿ. ՀՀ բնակչությունը 2010-2016թթ. աճել է 0.3%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության աննշան աճ է գրանցվել` հասնելով 3 մլն մարդու, ասվում է ՄԱԿ զեկույցում:

Զեկույցում որպես երկրի զարգացման դրական կամ բացասական ցուցանիշ շեշտը դրվել է 10-ամյա աղջիկների վիճակի վրա: Նշվում է, որ աշխարհում ապրող 125 մլն 10-ամյա աղջիկների 89%-ն ապրում է զարգացող երկրներում, որտեղ դեռահաս աղջիկները խոչընդոտների են հանդիպում հավասար կրթություն ստանալու, առողջապահության և անվտանգության ապահովման ոլորտներում:

Ըստ ՄԱԿ զեկույցի, Հայաստանի բնակչության թիվը 2010-2016թթ. աճել է 0.3%-ով: Մինչդեռ, կյանքի միջին տևողությունը 79 տարի է կանաց համար և 71` տղամարդկանց: Հայաստանում 10-ամյա աղջիկների ընդհանուր քանակը 17.000 է:

2010-2016թթ. Ադրբեջանի բնակչությունն աճել է 1.4%-ով` հասնելով 9.9 միլիոնի, իսկ Վրաստանում նվազել է 1.1%` մինչև 4 մլն: Իրանի բնակչությունն աճել է 1.3%-ով, հասնելով 80 մլն, Թուրքիայի բնակչությունը հասել է 79.6 մլն` աճելով 1.6%-ով:

Զեկույցում նշվում է, որ աշխարհում բնակչությունն աճել է 1.1%-ով` հասնելով 7.433 մլրդ: 2015-ին մոլորակի բնակչությունը 7.349 մլրդ էր:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2016-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով ՀՀ բնակչության քանակը 2 993 900 էր: Մինչդեռ, 2016-ի հունվարի 1-ի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը 2 998 600 էր, այդպիսով 2016-ի 9 ամսում բնակչությունը նվազել էր 4700-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---