ՄԱԿ գնահատման առաքելությունները ժամանել են Հալեպ

ՄԱԿ գնահատման առաքելությունները ժամանել են Հալեպ

PanARMENIAN.Net - Հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Հալեպի այն շրջաններ, որոնք երկրի բանակն ազատագրել է ահաբեկիչներից: Այդ մասին հայտնել է ճեպազրույցում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին գնահատման առաքելությունը ժամանել է Հալեպի արևելյան շրջաններ, որոնք վերջերս են անցել Սիրիայի կառավարության հսկողության տակ: «Թաղամասերում, որտեղ մինչ մարտերի ակտիվացումը 30.000 մարդ կար, խաղաղ բնակիչներ չկային»,-ասել է Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ հումանիտար գործակալությունների մեկ այլ առաքելություն «գնահատում է մարդկանց կարիքները, որոնք նոր են տեղափոխվել արևելյան Հալեպից»`մշակելու համար օգնության ցուցաբերման մեխանիզմներն ու բեռների մատակարարումը քաղաքի արևելյան մասի բաժանարար գծերով:

Բոլոր նրանց, ով հեռացել է Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայի Արաբական կարմիր մահիկը ՄԱԿ աջակցությամբ ապաստան, սննդամթերք, բուժօգնություն և կենսապահովման այլ միջոցներ է տրամադրել կարիքավորներին:

Ըստ ՄԱԿ տվյալների, Հալեպի դեռևս պաշարված շրջաններում մոտ 250.000 մարդ կա:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա